Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալիայում քիմիական գործարանում տեղի ունեցած արտահոսքից տուժել է 40 մարդ

Իտալիայում քիմիական գործարանում տեղի ունեցած արտահոսքից տուժել է 40 մարդ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում քիմիական գործարանում տեղի ունեցած արտահոսքից տուժել է 40 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաղորդվում է, որ տուժածներն այրվածքներ են ստացել աչքերի և շնչառական ուղիների շրջանում:

Իտալիայի Լոմբարդիայի շրջանում գտնվող ընկերությունն արտադրում է օրգանական լուծույթներ և նյութեր՝ նախատեսված դեղերի արտադրության համար: Բժշկական հաստատություններ դիմածներից  2-ը ընկերության հիմնական աշխատողներն են, իսկ մնացածը տրանսպորտային ընկերության աշխատակիցներ են, որոնք այդ պահին գտնվում էին գործարանի մոտակայքում:

Արտահոսքը տեղի է ունեցել հունիսի 17-ին, դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ծառայության աշխատակիցները, հրշեջները, Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության աշխատակիցները, ինչպես նաև տեխնիկական մասնագետներ: Վերջիններս պետք է պարզեն դեպքի պատճառները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]