Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ նախագահի խորհրդականը հերքել է ՌԴ-ի նկատմամբ դիրքորոշումը մեղմելու վերաբերյալ ենթադրությունները

ԱՄՆ նախագահի խորհրդականը հերքել է ՌԴ-ի նկատմամբ դիրքորոշումը մեղմելու 
վերաբերյալ ենթադրությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կիբերանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին համաձայն չէ մտքի հետ, թե ԱՄՆ նախագահը Ռուսաստանի նկատմամբ մեղմ դիրքորոշում ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուկրաինական «Նոր ժամանակներ» ամսագրին տված հարցազրույցում Ջուլիանին ընդգծել է, որ մարդկանց մոտ նման տպավորություն կարող էր ստեղծվել նախընտրական քարոզարշավի շրջանակներում Դոնալդ Թրամփի մի շարք հայտարարություններից: «Դառնալով նախագահ՝ Թրամփն ավելի շատ է խորացել միջազգային հարաբերությունների էության մեջ: Որպես օրինակ կարող եմ բերել Սիրիան: Նա հրամայեց ռմբակոծել սիրիական ռազմական բազան, և հասկանալի է, որ իր գործողություններում նա ԱՄն-ի շահերն ավելի բարձր է դասում Ռուսաստանի շահերից»,- ասել է Ջուլիանին:

Նա հավելել է, որ ուկրաինական ճգնաժամի հարցում Դոնալդ Թրամփի դիրքորոշումը հստակ է՝ Ուկրաինան պետք է ազատ լինի «ռուսական օկուպացիայից»: «Սա Թրամփի ամենակարևոր հետաքրքրություններից մեկն է»,- ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]