Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թալիշի վերականգնումը դարձել է Արցախի կարեւոր ռազմաքաղաքական առաջադրանքներից մեկը. Բակո Սահակյան

Թալիշի վերականգնումը դարձել է Արցախի կարեւոր ռազմաքաղաքական 
առաջադրանքներից մեկը. Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ»  հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ հուշարձանն ունի յուրահատուկ խորհուրդ եւ արտացոլում է մեր հաստատակամությունն ու նպատակասլացությունը այս բնակավայրի երբեմնի փառքը վերականգնելու, այն կրկին մարդաշատ եւ ծաղկուն դարձնելու գործում:

Բակո Սահակյանը շեշտել է, որ Թալիշի վերականգնումը դարձել է մեր պետության կարեւոր ռազմաքաղաքական առաջադրանքներից մեկը, եւ այս ծրագիրն անպայման կյանքի է կոչվելու:

«Նման հուշարձանը նաեւ պատգամ է աշխարհին, որ հայի կամքն անկոտրում է, սեփական ուժերի նկատմամբ հավատքը՝ անսասան, լավատեսությունը՝ անսպառ: Բարբարոսությանը մենք պատասխանում ենք ապրելու, արարելու, կառուցելու ներուժով եւ մեր միասնականությամբ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Արարողության ընթացքում նախագահ Բակո Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել Սիսիանի ջոկատի մի խումբ ազատամարտիկների:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am