1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանը փակուղի է մտել բոլոր ուղղություններով. Տարասով

 Ադրբեջանը փակուղի է մտել բոլոր ուղղություններով. Տարասով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակամարտության գոտում մշտական լարվածության  պահպանումը,   ըստ էության, Ադրբեջանի արձագանքն է իր իսկ արտաքին գործերի նախարարության եւ ղեկավարության անհաջող դիվանագիտական գործունեությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն՝ անդրադառնալով հունիսի 16-ին և 17-ին ադրբեջանական կողմի իրականացրած հերթական սադրանքներին, որոնց արդյունքում չորս հայ զինծառայող է զոհվել:

«Ադրբեջանը փակուղի է մտել բոլոր ուղղություններով: Նրանք չեն կարող  համաձայնության գալ, եւ  այդ իրադարձությունները տեղի են ունենում համանախագահների՝ Բաքու կատարելիք այցի նախօրեին  Ստեփանակերտ եւ Երեւան այցելելուց հետո: Իրավիճակի սրման այս դեպքը  միտված է բանակցային գործընթացի տապալմանը: Այն պայմանները, այն օրակարգը, որ առաջարկում  են համանախագահները, եւ որը  քննարկվում է այժմ եւ քննարկվել է Ստեփանակերտում եւ  Երեւանում,  ձեռնտու չէ Ադրբեջանին: Նա գնում է  սրման ճանապարհով՝ այս կերպ սադրելով Արցախին զինված հակամարտութան»,-ընդգծեց նա:

Հարցին, թե ի՞նչ է Ադրբեջանը ցանկանում ասել վերջին ամիսներին արդեն  երկու անգամ անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններով,  քաղաքագետը պատասխանեց.

«Հենց այդ զորավարժությունները ներքին ցուցիչներն են այն բանի, որ Ադրբեջանը ուժային հակամարտությունը դիտարկում է որպես գլխավոր, այսինքն՝ հրապարակայնորեն է դա ցուցադրում, սակայն իրականում այն միջոցներից մեկն է ճնշում գործադրելու Ստեփանակերտի եւ Երեւանի վրա, որպեսզի  բանակցային գործընթացում հասնեն զիջումներ: Ես անկեղծորեն դեռ չեմ կանխատեսում   ինչ-որ  լուրջ զինված հակամարտութուն, քանի գնում է դիրքերի հստակեցման հետ կապված պայքար: Հայաստանը չպետք է տուրք տա սադրանքների եւ ամեն դեպքում պետք է «խաղադրույք կատարի» քաղաքական-դիվանագիտական կարգավորման վրա: Արդեն վաղուց ակնհայտ է, որ Ադրբեջանն է հանդես գալիս որպես ագրեսիվ կողմ, եւ հատկապես որ Մինսկի խումբը հիմք է ընդունում Սանտկ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք  ենթադրում են մոնիթորինգի համակարգի ներդրում: Եթե  այս մեխանիզմը գործի, ապա  միջազգային դիտորդները կկարողանան իրավիճակի շատ ավելի օբյեկտիվ պատկեր ստանալ, ինչը Բաքվին ձեռնտու չէ»:   

Հունիսի 16-ի երեկոյան՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ  երեք զինծառայողներ:

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 16-ին հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]