Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

«Հայազն» կուսակցությունն ինքնալուծարվեց և առաջիկայում կմիանա ՍԴՀԿ-ին


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայազն» կուսակցությունը Երևանից դուրս անցկացրեց իր արտահերթ 4-րդ համագումարը, որին իբրև հյուր ներկա էին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայազն» կուսակցության մամլո ծառայությունից, համագումարի 30 պատվիրակները, քննության առնելով Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական և անվտանգության խնդիրները, միաձայն որոշեցին ընդունել մի շարք բանաձևեր:

«Գիտակցելով Հայաստանի և Արցախի անվտանգության հարցում համահայկական ներուժի օգտագործման հրամայականը և ունենալով գաղափարական ու քաղաքական նույնական հայացքներ

Համագումարը որոշեց

«Հայազն» կուսակցությունը  ինքնալուծարվում է և իր կազմակերպական ողջ ներուժով առաջիկա մեկ ամսվա ընթացքում ներառվում է Հայ իրականության առաջին քաղաքական՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքերը՝ մաս կազմելով համահայկական մեծ ընտանիքին»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ