Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս

Մահացել է «Ռոքի» ֆիլմի ռեժիսոր Ջոն Էվիլդսենը


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում կյանքի 81-րդ տարում կյանքից հեռացել է ամերիկացի կինոռեժիսոր Ջոն Էվիլդսենը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռեժիսորի որդու խոսքով` մահվան պատճառ է դարձել քաղցկեղը:

Ջոն Էվիլդսենը Սիլվեստր Ստալոնեի հետ համատեղ ստեղծել է հանրահայտ «Ռոքի» ֆիլմի առաջին և հինգերորդ մասերը:

1976 թվականին նկարահանված առաջին մասի համար  նա արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի:  Էվիլդսենը նկարահանել է նաև «Կարատեիստ տղան» կինոնկարի երեք մասերը («Կարատե-քիդ»)-ը:

Նրա երկրորդ՝ «Փրկեք վագրին» ֆիլմի համար դերասան Ջեք Լեմոնին «Օսկար» է շնորհվել:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ