Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանը հերթական լայնամասշտաբ զորավարժությանը պատրաստվում է միջազգային փաստաթղթերի խախտմամբ

 Ադրբեջանը հերթական լայնամասշտաբ զորավարժությանը պատրաստվում է 
միջազգային փաստաթղթերի խախտմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հունիսի 19-ից նախապատրաստվում են հերթական լայնամասշտաբ զորավարժություններին՝ խախտելով ԵԱՀԿ 9/12 որոշումը և   Վիեննայի փաստաթուղթը: Դրանց համաձայն՝ լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնող երկիրը պարտավոր է այդ մասին տեղեկացնել փաստաթղթի մասնակից այլ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը զորավարժությունների մասին չի իրազեկել:

«Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր էր Վիեննայի փաստաթղթի մասնակից պետություններին սահմանված ընթացակարգով նախօրոք տեղեկացնել այդ մասին: Բայց չի իրազեկել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հունիսի 19-ից Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններին կմասնակցեն շուրջ 23 հազար զինվորական անձնակազմ, 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, մինչև 180 հրթիռա-հրետանային համակարգեր, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 24-ը։

Նախորդ անգամ նման լայնամասշտաբ զորավարժություն Ադրբեջանն անցկացրել է 2017թ. ապրիլին: Այն ժամանակ ևս Ադրբեջանը չէր կատարել համապատասխան իրազեկում: Հայկական կողմն ահազանգել էր խախտման մասին՝ նշելով, որ ԵԱՀԿ-ն պետք է տեղյակ լինի միջազգային փաստաթղթերի ոտնահարումների մասին: Մի քանի ամիս տարբերությամբ նման լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը ոչ այլ ինչ է, քան ուժի ցուցադրում, սեփական ժողովրդին ներքաղաքական խնդիրներից շեղելու փորձ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am