Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սի Ցզինպինի ասույթները» ժողովածուն բեսթսելեր Է դարձել Չինաստանում

«Սի Ցզինպինի ասույթները» ժողովածուն բեսթսելեր Է դարձել Չինաստանում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սի Ցզինպինի ասույթները» ժողովածուն բեսթսելեր Է դարձել Չինաստանում: «Չժունգո ժիբաո» թերթը գրում Է, որ գրքում տեղ են գտել չինացի եւ օտարերկրացի զանազան գործիչների հակիրճ պատմություններ եւ աֆորիզմներ, որոնք Չինաստանի պետության ղեկավարն օգտագործել Է իր աշխատանքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ժողովածուն թողարկել Է «Ժենմին չուբանշե» հրատարակչությունը՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի տպագիր օրգան «Ժենմին ժիբաո» թերթի խմբագրական բաժնի մասնակցությամբ:

«Այն բանի համեմատ, թե ինչպես Է անեկդոտների եւ ասույթների գիրքը, որոնք նա հիշատակել Է իր ճառերում եւ հոդվածներում, ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն ձեռք բերում գրախանութներում եւ լայն հանրության շրջանում ժողովածուի լույս ընծայումից բառացիորեն հաշված օրեր անց, ի հայտ Է գալիս ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի ոճի եւ մտապատկերի նոր տեսակերպը, ինչը թույլ Է տալիս նորացված պատկերացում կազմել նրա ղեկավարման մասին»,- գրել Է թերթը:

Գիրքն, ընդգծում Է հրատարակությունը, նաեւ արժանացել Է գրական քննադատների խրախուսական արձագանքներին, որոնք դրանում տեսել են «ոչ պաշտոնական տեսակետ այն մարտահրավերների վերաբերյալ, որոնք ծառանում են XXI դարի ղեկավարների առջեւ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]