Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թիմ Քուկը բացատրել Է ինովացիաների բացակայությունն Apple-ում

Թիմ Քուկը բացատրել Է ինովացիաների բացակայությունն Apple-ում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկը Bloomberg Businessweek-ին տված հարցազրույցում պատասխանել Է քննադատներին, որոնք ընկերությանը մեղադրում են ինովացիաների բացակայության մեջ: Քուկը դա բացատրել Է նրանով, որ Apple-ը չի շտապում ամեն ինչում առաջինը լինել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, Քուկը հայտարարել Է, որ քննադատությունը բացատրվում Է նրանով, որ կորպորացիան նոր տեխնոլոգիաները մյուս արտադրողներից զգալիորեն ավելի ուշ Է ներդնում: Որպես օրինակ նա բերել Է հավելյալ իրականության (AR) տեխնոլոգիան, որի վրա ընկերությունում աշխատում են բազմաթիվ մշակողներ: Թեեւ լիարժեք AR-սարքեր Apple-ը դեռ չի ներկայացրել:

«Մենք շեշտը դնում ենք երկարաժամկետ նախագծերի վրա: Մենք չենք շտապում ամեն ինչում առաջինը լինել,-նշել Է Քուկը:-Մեր խնդիրն Է՝ լինել լավագույնը եւ օգտատերերին տալ այնպիսի մի բան, ինչն իրապես փոխում Է նրանց կյանքը: Եթե հիշենք, ապա iPod-ն առաջին փլեերը չԷր: iPhone-ն առաջին սմարթֆոնը չԷր, iPad-ն առաջին պլանշետը չԷր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]