Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի եւ Կատարի ռազմանավերը համատեղ վարժանքներ են անցկացնում

ԱՄՆ-ի եւ Կատարի ռազմանավերը համատեղ վարժանքներ են անցկացնում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Կատարի ռազմածովային նավատորմի նավերը հունիսի 16-ին համատեղ վարժանքներ են սկսում Կատարի տարածքային ջրերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի կայքը:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի երկու մարտանավեր հունիսի 15-ին ժամանել են Կատարի Համադ նավահանգիստ՝ մասնակցելու զորավարժություններին:
Վարժանքների պլանը նախատեսում Է ուսումնական հրաձգություն, հրթիռների արձակում, ինչպես նաեւ համատեղ գործողություններ Կատարի եւ ԱՄՆ-ի օդուժի մասնակցությամբ, այդ թվում՝ նավերի մատակարարման ապահովում եւ տուժածների տարհանում ուղղաթիռների օգնությամբ:
Դրա հետ մեկտեղ հեռուստաալիքը նշում Է, որ վարժանքները պլանային են եւ ոչ մի կերպ կապված չեն Կատարի շուրջ ստեղծված դիվանագիտական ճգնաժամի հետ:
Կատարում տեղակայված Է տարածաշրջանում ԱՄՆ-ի խոշորագույն ռազմակայաններից մեկը:
Հունիսի 5-ին Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, Մալդիվյան Հանրապետությունը եւ Մավրիկիոսի Հանրապետությունը հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ դա բացատրելով Էմիության կողմից ահաբեկչության եւ ծայրահեղական գաղափարախոսության աջակցությամբ, նրա թշնամական քաղաքականությամբ եւ արաբական պետությունների գործերին միջամտությամբ:
Ավելի ուշ նրանց են միացել Մավրիտանիան եւ Կոմորյան կղզիները, իսկ Հորդանանը եւ Ջիբութին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը: Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Եգիպտոսը լիովին փակել են իրենց օդային  տարածությունը կատարական ինքնաթիռների համար եւ չեղարկել են իրենց ավիափոխադրողների թռիչքները Դոհա: Կատարում այդ մեղադրանքները համարում են անհիմն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]