Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրիտանիայի ֆիննախարարը նշել Է երկրի գերակայությունները Brexit-ի շուրջը բանակցություններում

Բրիտանիայի ֆիննախարարը նշել Է երկրի գերակայությունները Brexit-ի շուրջը բանակցություններում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատատեղերի պահպանումը եւ տնտեսության պաշտպանությունը Մեծ Բրիտանիայի համար գերակա կդառնան Brexit-ի շուրջը բանակցություններում, որոնք կսկսվեն հաջորդ շաբաթ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը՝ Լյուքսեմբուրգում Եվրամիության խորհրդի ֆինանսների նախարարների նիստից առաջ:

Համոնդի խոսքով՝ սկսելով ԵՄ-ից դուրս գալու բանակցությունները, Բրիտանիային անհրաժեշտ Է գերակա դարձնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են «աշխատատեղերի պաշտպանությունը, տնտեսական աճի պաշտպանությունը եւ բարգավաճման պաշտպանությունը»:

Ավելի վաղ Sunday Times թերթը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, հայտնել Էր, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության ղեկավարը կփորձի ազդել երկրի վարչապետ Թերեզա Մեյի դիրքորոշման վրա մաքսային միությունից դուրս գալու հարցի շուրջը, ինչը Brexit-ի նկատմամբ դիրքորոշումը մեղմացնելու փորձ Է: Հրատարակության տվյալներով՝ նախարարը կարծում Է, որ կառավարությունը պետք Է վերանայի մաքսային միությունից դուրս անկախ առեւտրական քաղաքականության շարունակման իր պլանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]