1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ ՊՆ-ն ստուգում Է ռուսական օդուժի կողմից ԻՊ-ի պարագլխի ոչնչացման տվյալները

ՌԴ ՊՆ-ն ստուգում Է ռուսական օդուժի կողմից ԻՊ-ի պարագլխի ոչնչացման տվյալները
 ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ պաշտպանության նախարարությունը տարբեր կապուղիներով ստուգում Է ռուսական օդուժի հարվածով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Իբրահիմ Աբու Բաքր ալ Բաղդադիի հնարավոր ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է գերատեսչությունը: Նշվում Է, որ ահաբեկիչների ղեկավարին կարող Էին ոչնչացնել մայիսի 28-ին Ռաքայի հարավային արվարձանում կայացած խորհրդակցության ժամանակ: Ռուսական օդուժի այդ հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինյալներ, որոնք մտնում Էին ԻՊ-ի «ռազմական խորհրդի» կազմի մեջ, եւ մոտավորապես 330 ահաբեկիչներ: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչնչացված ահաբեկիչների թվում են՝ Ռաքայի «Էմիր» Աբու ալ Հաջի ալ Միսրին, Իբրահիմ ան Նաեֆ ալ Հաջը, որը վերահսկում Էր Ռաքայից մինչեւ Էս Սուխնե ընկած շրջանը, եւ ԻՊ-ի «անվտանգության ծառայության պետ» Սուլեյման ալ Շաուախը: Պաշտպանության նախարարությունը զինյալների պարագլուխների խորհրդակցության մասին տեղեկատվությունն ստացել Էր մայիսի վերջին: Տվյալների ստուգման ժամանակ հաջողվել Է պարզել, որ հանդիպման նպատակն այսպես կոչված «հարավային միջանցքով» Ռաքայից զինյալների դուրս գալու երթուղիների պլանավորումն Է: Հարվածը հասցվել Է մայիսի 28-ի գիշերը այն բանից հետո, երբ հանդիպման տեղի ու ժամանակի վերաբերյալ տվյալները հաստատվել են անօդաչուների նկարահանմամբ: Նշվում Է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունն ամերիկյան կողմին վաղօրոք նախազգուշացրել Էր հարվածի մասին:

Ալ Բաղդադին, իսկական անունը՝ Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ Բադրի, առաջին անգամ հանրությանը ներկայացել Է 2014 թվականի հուլիսին, երբ ԻՊ-ի կողմից գրավված Մոսուլ քաղաքի մզկիթում հռչակեց Մերձավոր Արեւելքում «իսլամական խալիֆայության» ստեղծումը: Այդ ժամանակվածից ԶԼՄ-ները քանիցս տեղեկատվություն են հրապարակել նրա ոչնչացման մասին, բայց այն հաստատում չի գտել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 11.36 ՌԴ պաշտպանության նախարարություն, ԻՊ-ի պարագլուխ, ոչնչացում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]