Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը խիստ շահագրգռված Է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացմամբ. Պուտին

Ռուսաստանը խիստ շահագրգռված Է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացմամբ. Պուտին
 ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում աճող ռուսատեցությունը դարձել Է այնտեղ սրվող ներքաղաքական պայքարի արդյունքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ գծի» եթերում: «Մենք Ամերիկան մեր թշնամին չենք համարում»,- ընդգծել Է նախագահը: «Այն, որ այժմ ռուսատեցություն Է ծավալվում Միացյալ Նահանգներում, մենք տեսնում ենք, կարծում ենք, որ դա այնտեղ սրվող ներքաղաքական պայքարի արդյունքն Է»,- մատնանշել Է նա: Պուտինը նաեւ նշել Է, որ Ռուսաստանը խիստ շահագրգռված Է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացման հարցում:

Ռուսաստանն ամենից առաջ ԱՄՆ-ի հետ կարող Է համագործակցել սպառազինությունների չտարածման եւ վերահսկողության, ինչպես նաեւ աղքատության դեմ պայքարի հարցերում, ասել Է Պուտինը: Նախագահը նաեւ գտնում Է, որ առանց ԱՄՆ-ի անիմաստ Է համաձայնության գալ աշխարհում բնապահպանական խնդիրների լուծման շուրջը: Նա հուսով Է, որ ԱՄՆ-ը կառուցողական դեր կունենա Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի կարգավորման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]