Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազգային գրադարանի ու Ազգային գրապալատի միացումը դրական ազդեցություն կունենա գրքերի պահպանման վրա

Ազգային գրադարանի ու Ազգային գրապալատի միացումը դրական ազդեցություն 
կունենա գրքերի պահպանման վրա

ԵՐԵՎԱՆ,15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանի ու Ազգային գրապալատի միացումը դրական արդյունք կունենա գրքերի պահպանության, ինչպես նաև բյուջեի տնտեսման առումով: Ներկայումս գրքերը վերագրանցման փուլում են Ազգային գրադարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 15-ին կայացած ասուլիսի ընթացքում խոսեց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զաքարյանը:

«Ազգային գրադարանի և Ազգային գրապալատի գործառույթները կրկնվում էին, հետևաբար կարծում եմ, որ միացումը տեղին էր: Գրապալատի ողջ տնտեսությունը՝ մամուլը և գրքերը, տեղափոխել ենք  ազգային անձեռնմխելի հավաքածու, որտեղ առկա են շատ լավ պայմաններ: Ներկայումս գրքերը գտնվում են վերագրանցման փուլում: Միացումը դրական ազդեցություն կունենա գրքերի պահպանության առումով: Գրապալատում  շենքային պայմանները շատ վատ էին, հավաքածուների մեծ մասն անմխիթար վիճակում էր գտնվում: Մեզ մոտ կախտահանենք դրանք և կպահպանենք կիսանկուղային, բունկերային պայմաններում՝ տեխնածին կամ  բնական աղետներից պաշտպանված »,-ասաց Տիգրան Զաքարյանն ու հավելեց, որ գրքերի այդ հավաքածուները ենթակա չեն սպասարկման և պահ են տալու հաջորդ սերունդներին:

Նրա խոսքով՝ արևմտյան երկրներում գրապալատ չի եղել: Գրապալատը տիպիկ խորհրդային կառույց էր, որը Խորհրդային Միության փլուզումից հետո ավարտել է իր գործառույթը: Առաջինը մերձբալթյան պետություններն էին անմիջապես լուծարել գրապալատը, հերթը հիմա Հայաստանինն էր:

 «Ազգային գրապալատի աշխատակիցների մեծամասնությունը՝ մոտ 32 հոգի, աշխատանք ստացավ գրադարանում, մնացածը ստացան արձակման նպաստներ: Նրանք կատարում են նույն աշխատանքը, ինչ կատարում էին Ազգային գրապալատում: Տարածքի առումով ևս խնդիրներ չկան աշխատակիցների համար, քանի որ երկու շինություններն էլ գտնվում են միևնույն տարածքում՝ կենտրոնում»,-եզրափակեց Տիգրան Զաքարյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]