Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում Էրդողանի այցի ընթացքում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար երկու թուրք է ձերբակալվել

ԱՄՆ-ում Էրդողանի այցի ընթացքում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար 
երկու թուրք է ձերբակալվել

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսի 16-ին ԱՄՆ կատարած այցի ընթացքում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու գործով ԱՄՆ իրավապահները մեղադրանք կառաջադրեն Էրդողանի անվտանգության տասնյակ աշխատակիցների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նյու Յորք թայմս»-ը հայտնում է, որ ԱՄՆ և Կանադայի երկուական քաղաքացիների արդեն իսկ մեղադրանք առաջադրվել է՝ հարձակմանն ու բռնությանը մասնակցելու համար: Միացյալ Նահանգների քաղաքացիներ Սինան Նարինը` Վիրջինիայից, և Էյուփ Յըլդըրըմը՝ Նյու Ջերսիից, ձերբակալվել են: Նարինը, ըստ «Նյու Յորք թայմս»-ի, մեղադրվում է  ծանր հանցագործություն կատարելու մեջ, իսկ Յըլդըրըմի դեմ մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով:  

Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցը նշում է, որ դեպքից մոտ մեկ ամիս անց մեղադրանքների առաջադրումը նշանակալի պատասխան քայլ է ԱՄՆ իշխանությունների կողմից. հարձակումը բռնություն էր ինչպես ԱՄՆ-ում խոսքի ազատության դեմ, այնպես էլ իրավապահ համակարգի:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ձերբակալվածները Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամ չեն, նրանք ԱՄՆ քաղաքացի թուրքեր են:

Միացյալ Նահանգների իրավապահ համակարգի պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել անունը, հայտնել է, որ ոստիկանությունը պարզել է ծեծկռտուքի 42 մասնակիցներից 34-ի ինքնությունը, և չի բացառվում, որ առաջիկայում լինեն նոր ձերբակալություններ: Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի առանձնատան մոտ բռնության զոհ էր դարձել 11 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան: Դեպքից հետո տարածված տեսանյութում երևում էր, որ Էրդողանը իրադարձությունների զարգացմանը հետևել էր դեսպանատան մերձակայքում կայանված ծառայողական մեքենայից: Իսկ նրա կողքին կանգնած անվտանգության աշխատակիցն անձամբ էր տվել հարձակման հրամանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]