1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կապանում պլաստիկե իրերի վերամշակմամբ նոր արտադրություն կհիմնվի

Կապանում պլաստիկե իրերի վերամշակմամբ նոր արտադրություն կհիմնվի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի՝ Իրանին սահմանակից Սյունիքի մարզի Կապան քաղաքում պլաստիկե իրերի վերամշակմամբ նոր արտադրություն կհիմնվի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը, արտադրությունը կհիմնվի Եվրամիության դրամաշնորհային ծրագրով: Դեռևս 2013-2014 թվականներին սկսել են իրականացնել ծրագիր կենցաղային աղբը տարանջատելու համար. դա իրականացվել է դրամաշնորհային այլ ծրագրով, որին համայնքը ևս ֆինանսական մասնակցություն է ունեցել: 2014 թվականից սկսած արդեն Կապանում կենցաղային աղբից պլաստիկը տարանջատվում է, մամլիչի միջոցով մամլվում ու պահեստավորվում:

«Սկզբնական շրջանում մի փոքր դժվար էր այդ մշակույթը ներմուծելը, քաղաքացիները պետք է հասկանան աղբի տարանջատման կարևորությունը: Հուրախություն մեզ, բնակիչները շատ արագ արձագանքեցին և կարճ ժամանակ անց արդյունքները տեսանելի եղան»,-ասաց Աշոտ Հայրապետյանը:

Այս փուլում հաջողությունները նպաստեցին, որ քաղաքային իշխանությունները դիմեն մեկ այլ դրամաշնորհային ծրագրի:  Այժմ Եվրամիության ծրագրով արդեն 5-րդ ամիսն է սկսել են աշխատել կոշտ կենցաղային պլաստիկից արտադրանք ստանալու ուղղությամբ:

«Ստեղծվել է ծրագրային թիմ գործընկեր կազմակերպությունների հետ: Օրերս հանդիպում է կազմակերպվել, հստակեցվել են միջոցառումների փուլերը, առաջիկայում ձեռքբերվող սարքավորումների, տրանսպորտային միջոցների ցանկը»,-ասաց Աշոտ Հայրապետյանը: Ընթացիկ տարվա 3-րդ, 4-րդ եռամսյակում նախատեսված է ձեռքբերել տրանսպորտային միջոցներ, մամլիչներ: Մամլիչները կտրվեն Վայոց ձորի և Սյունիքի քաղաքային համայնքներին: Այնտեղ հավաքված պլաստիկե տարաները կմամլվեն ու կտեղափոխվեն Կապան:

Հաջորդ տարի նախատեսվում է ձեռք բերել համապատասխան հոսքագիծ, որով Կապանում հավաքագրված պլաստիկե տարաները կվերամշակվեն և նոր արտադրություն կկազմակերպվի:  

«Ուզում ենք պլաստիկե իրերի ու ավազի խառնուրդից ստանալ նոր արտադրանք` մայթերի եզրաքարեր, սալաքարեր, կղմինդրներ, դիտահորի կափարիչներ: Առաջին արտադրությունը սպասվում է հաջորդ տարվա վերջին: Արտադրանքն օգտագործվելու է քաղաքային համայնքների ներքին խնդիրների համար»,- ասաց Աշոտ Հայրապետյանը: Այն հարցին, թե հնարավոր է այդ արտադրանքը դուրս բերվի շուկա, Աշոտ Հայրապետյանը նշեց, որ չի բացառվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]