Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս

Ֆրանսիացի «սարդ-մարդը» հրապարակել Է Բարսելոնի երկնաքեր բարձրանալու տեսագրությունը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ժայռամագլցող Ալեն Ռոբերը 20 րոպեում բարձրացել Է Meliո Barcelona Sky հյուրանոցի շենքի վրա: Երկնաքերի բարձրությունը կազմում Է 117 մետր: Սաղավարտին ամրացված խցիկի տեսագրությունը հունիսի 12-ին Էքստրեմալը զետեղել Է իր YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսահոլովակի վրա նշված տարեթիվ-ամսաթվից երեւում Է, որ տղամարդը երկնաքեր Է բարձրացել 2016 թվականի օգոստոսին, սակայն տեսահոլովակը հրապարակել Է միայն այժմ: Տեսանյութն ավարտվում Է նրանով, որ Ռոբերին Է մոտենում ոստիկանության աշխատակիցը եւ նրան խնդրում ցույց տալ փաստաթղթերը: Ռոբերը բարձրացել Է ավելի քան 100 բարձրաբերձ շենքերի, այդ թվում՝ Դուբայի 828-մետրանոց «Բուրջ-Խալիֆա»-ի եւ Փարիզի «Լա Դեֆանս» գործարար թաղամասի 187-մետրանոց Total աշտարակի վրա:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ