Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հունաստանը, Վրաստանը և Եգիպտոսը հայաստանցիների զբոսաշրջային հիմնական ուղղություններն են

Հունաստանը, Վրաստանը և Եգիպտոսը հայաստանցիների զբոսաշրջային հիմնական 
ուղղություններն են

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանցիների համար 2017-ին զբոսաշրջության հիմնական ուղղություններ են շարունակում մնալ Հունաստանը, Վրաստանը, Եգիպտոսը, նաև Բուլղարիան: Այս մասին են փաստում Հայաստանի տուրիստական գործակալություններն ու Զբոսաշրջության պետական կոմիտեն: Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ զբոսաշրջության մեկնողների թիվը Հայաստանում 2017-ի առաջին եռամսյակին աճել է 17,1 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 266 հազար 324:

«Հայաստանցիները նախընտրում են ծովային հանգիստ առաջարկող երկրները: Վերջին մի քանի տարիների ցուցանիշներով՝ հիմնականում մեկնում են Վրաստան, ինչը պայմանավորված է մոտ լինելով ու մատչելիությամբ, Բուլղարիա, սևծովյան և միջերկրածովյան, ինչպես նաև էկզոտիկ երկրներ: Մեծ թիվ են կազմել նաև Եգիպտոս մեկնողները, սակայն վերջերս քաղաքական իրավիճակի հետ կապված հոսքը նվազել է»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տուրիստական մի քանի գործակալություններից փաստեցին, որ զբոսաշրջության հիմնական ուղղությունները վերջին մի քանի տարիներին արդեն Հունաստանը, Վրաստանը և Եգիպտոսն են: Նրանց խոսքով՝ նման ընտրությունը պայմանավորված է գնի մատչելիությամբ, իսկ Վրաստանի դեպքում նաև վիզայի բացակայությամբ ու մոտ լինելով: Որոշ գործակալություններ նշեցին, որ մեկնողների հոսքը նախորդ տարվա համեմատ ավելացել է, ոմանք էլ՝ հակառակը: Սակայն Եգիպտոս մեկնողների թիվը հատկապես նախորդ տարի, կապված քաղաքական իրավիճակի հետ, նվազել է: «Արմենպրեսը» «Գլոբուս տուրս»-ից տեղեկացավ, որ 3 տարի առաջ մեկնողների թվով առաջատար էր Եգիպտոսը: Այս տարի այն 3-րդ տեղում է՝ Հունաստանից ու Կիպրոսից հետո: Իսկ «Շելբի տուր» գործակալության տնօրեն Մարինե Ավետիսյանը նշեց, որ եթե անցած տարի Եգիպտոս սկսել էին մեկնել հուլիսի երկրորդ կեսից միայն՝ շաբաթական 5-6 փաթեթ, ապա այս տարի արդեն 30-50 փաթեթ է վաճառվում դեպի Եգիպտոս: «Եգիպտոս մեկնելիս նախընտրում են Իսրայելի հետ համակցված փաթեթները: Ներկայումս ամեն շաբաթ Վրաստան է մեկնում մոտ 150 մարդ: Իսկ շատ գնվող թանկ ուղղություններն են Իսպանիան, Կիպրոսը, Մոնտենեգրոն»,-ասաց Մարինե Ավետիսյանը:

«Գրին վեյ թրավել» տուրիստական գործակալության արտագնա բաժնի ղեկավար Տոմա Գասպարյանի խոսքով՝ Հունաստանից և Եգիպտոսից հետո մեկնողների մեծ հոսք կա նաև եվրոպական երկրներ, նախընտրելի տարբերակներ են նաև էմիրությունները, Կիպրոսը: Հայաստանցիները խմբային տուրերով սկսել են մեկնել նաև Հնդկաստան և Շրի Լանկա:

2016թ-ին Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 262 հազար, ինչը 2015-ի համեմատ աճել է 6,3 տոկոսով: 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]