Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լոնդոնում բազմահարկ բնակելի շենք Է այրվում. ՈՒՂԻՂ

Լոնդոնում բազմահարկ բնակելի շենք Է այրվում. ՈՒՂԻՂ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի արեւմտյան շրջանում բազմահարկ բնակելի շենք Է այրվում: Ականատեսների ասելով եւ ստացվող տեսակադրերի համաձայն՝ կրակը ճարակել Է գործնականում ամբողջ շենքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Լոնդոնի Հյուսիսային Քենսինգթոն շրջանի Grenfell Tower շենք են ուղարկվել շուրջ 40 հրշեջ մեքենաներ եւ 200 հրշեջներ, որոնց դեռեւս չի հաջողվում մարել կրակը: Լոնդոնի հրշեջ պահպանության աշխատակիցների տեղեկատվության համաձայն՝ այրվում են շենքի երկրորդից մինչեւ 27-րդ հարկերը: Կա այն բանի վտանգը, որ շենքը կարող Է փլվել:

Հաղորդվում Է ծխից տուժածների մասին, նրանց օգնություն են ցույց տալիս բժիշկները, սակայն տուժածների ստույգ թիվն առայժմ չի նշվում: Ոստիկանությունը հայտնել Է, որ մինչ այժմ շարունակվում Է շենքից մարդկանց տարհանումը: Դեռեւս հայտնի չԷ՝ քանի մարդ Էր գտնվում շենքում եւ նրանցից քանիսին Է հաջողվել փրկել:

Տարհանվածներին տեղավորում են մերձակա քրիստոնեական կենտրոնում: Առայժմ ոչ մի տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչը կարող Էր հրդեհի պատճառ դառնալ, եւ ինչպես կրակը կարող Էր այդչափ մեծ մակերեսի ընդգրկել: Ըստ որոշ տվյալների շենքում կա շուրջ 200 բնակարան:

ԶԼՄ-ներից մի քանիսը եւ ականատեսները հաղորդում են, որ շենքում դեռեւս բնակիչներ են գտնվում, որոնք օգնություն են խնդրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]