Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Օրենսդրական փոփոխություններով ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու իրավասությունը վերապահվելու է կառավարությանը

Օրենսդրական փոփոխություններով ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու 
իրավասությունը վերապահվելու է կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը կքննարկի «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը բխում է 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրության փոփոխություններով պայմանավորված գործող օրենքում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, ընդգրկված է կառավարությա հունիսի 15-ի նիստի օրակարգում: Գործող օրենքը, 2005թ. ՀՀ սահմանադրության փոփոխություններին համապատասխան, ռազմական դրության հայտարարման, դրա իրավական ռեժիմի ապահովման հետ կապված գործընթացի հիմք էր սահմանում ՀՀ Նախագահի հրամանագիրը և գործընթացի առաջնային ապահովման ուղղությամբ ՀՀ Նախագահի իրավասությունները:

2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրության փոփոխությունների համաձայն նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է ՀՀ կառավարությանը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել օրենքում կատարել անհրաժեշտ վերանայումներ: Օրենքի նախագծով սահմանվում է, որ ռազմական դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը, ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են գործընթացի շրջանակներում ՀՀ կառավարության, Ազգային ժողովի լիազորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]