Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պարսից ծոցի երկրները տարածաշրջանային անվտանգության մեխանիզմի կարիք ունեն. Զարիֆ

Պարսից ծոցի երկրները տարածաշրջանային անվտանգության մեխանիզմի կարիք ունեն. Զարիֆ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարսից ծոցի երկրները տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման արդյունավետ մեխանիզմի ստեղծման կարիք ունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարարել Է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը՝ Օսլոյում ելույթ ունենալով միջազգային հակամարտությունների լուծմանը նվիրված բաց համաժողովից (Oslo Forum) առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում:

«Ներկա իրավիճակում մենք միանգամայն անհրաժեշտ ենք համարում մեր տարածաշրջանում մշտական մեխանիզմի ստեղծումը երկխոսություն, կոնսուլտացիաներ վարելու եւ հակամարտությունները լուծելու համար: Դա հարկավոր Է ոչ միայն մեր հարավային հարեւանների միջեւ ներկայիս հակասությունները լուծելու համար,-նշել Է Զարիֆը:-Ինձ թվում Է, որ այստեղ այս կամ այն ձեւով հաջող կլիներ այն մոտեցումը, որը կիրառվել Է Հելսինկիում (Հելսինկիի գործընթաց): Վստահ եմ, որ եթե այն աշխատել Է Եվրոպայում սառը պատերազմի թեժ շրջանում, ապա մեզ մոտ Էլ քաղաքական կամքի առկայության պայմաններում պետք Է որ ստացվի»: Զարիֆն ընդգծել Է, որ Իրանը տարածաշրջանում երկխոսության կոչ Է անում ահա արդեն 30 տարուց ավելի: Նրա խոսքով՝ անվտանգության աշխատող մեխանիզմի առկայությունը կկարողանար կանխել 1990 թվականին Իրաքի ներխուժումը Քուվեյթ եւ դրան հաջորդած իրադարձությունները, որոնց արձագանքները մինչ այժմ մեծ լարվածություն են ստեղծում տարածաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]