Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պետական սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության հանձնելու եկամուտներն ավելացել են 9.6 անգամ

Պետական սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության հանձնելու 
եկամուտներն ավելացել են 9.6 անգամ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պետական սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության հանձնելու դիմաց 2017 թվականի հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 945.8 մլն դրամ՝ 99.1%-ով ապահովելով առաջին կիսամյակի ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեի ամսական հաշվետվության տվյալները, նշված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 9.6 անգամ, որը հիմնականում պայմանավորված է «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ «Վեոլիա Օ կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերությանը փոխանցելու հանգամանքով: 2017 թվականի անցած ժամանակահատվածում վարձակալության պայմանագրի համաձայն «Վեոլիա Օ կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 856.5 մլն դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 19.3 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նշված եկամուտների գծով մուտքեր չէին ստացվել:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]