Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի համար մտահոգիչ չէ ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին

ՆԱՏՕ-ի համար մտահոգիչ չէ ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի համար բոլորովին մտահոգիչ չէ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Հունիսի 12-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: «Մենք հարգում ենք Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը: Հայաստանը շարունակում է մնալ վստահելի գործընկեր ՆԱՏՕ-ի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ապատուրայը:

Նա հավելեց, որ ՆԱՏՕ-ն շարունակում է համագործակցել Հայաստանի հետ բոլոր հնարավոր ուղղություններով: «Շարունակելու ենք Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որտեղ դա ողջամիտ կհամարվի»,- եզրափակեց Ջեյմս Ապատուրայը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]