ՆԱՏՕ-ն կողջունի Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ երկրները սրտանց կողջունեն Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Հունիսի 12-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: «Բոլորն են ցանկանում, որպեսզի Հայաստանն ունենա Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու նույնքան հնարավորություններ, որքան ունի մյուս ուղղությամբ».- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:
Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հավելեց, որ դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ և ընդհանրապես արևմտյան այլ երկրների հետ համագործակցության առումով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում