Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն և Հայաստանը կքննարկեն Աֆղանստանում հայ խաղաղապահների թվաքանակն ավելացնելու հարցը

 ՆԱՏՕ-ն և Հայաստանը կքննարկեն Աֆղանստանում հայ խաղաղապահների 
թվաքանակն ավելացնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և ՆԱՏՕ-ն գերազանց համագործակցություն ունեն բազմաթիվ ուղղություններով, և առաջընթացը նշանակալի է: Հունիսի 12-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: «Մենք շնորհակալ ենք Հայաստանին  Աֆղանստանում և Կոսովոյում մեր գործողություններին ակտիվ մասնակցելու համար: Մենք սպասում ենք Հայաստանի պաշտպանության նախարարի առաջիկա այցին Բրյուսել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկելու ենք Աֆղանստանում հայկական խաղաղապահ  զորքերի ընդլայնման հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշեց Ապատուրայը:

Նա հավելեց, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունն ամրագրված է լայն   շրջանակային համաձայնագրով: Ապատուրայը նկատեց, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն  կրթում է հայ զինծառայողներին  իր զինվորական կրթական հաստատություններում, Հայաստանի հետ համագործակցում է զինված ուժերում բարեվարքության կառուցման, թափանցիկության ապահովման ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում: «Հայաստանի պաշտպանության նախարարի հետ իմ վերջին հանդիպման ընթացքում նա իր պատրաստակամությունն ու նվիրումն է հայտնել այս հարցերին»,- ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:

Ջեյմս Ապատուրայը նաև հավելեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ քննարկել են տարածքաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված հարցեր: Նա ակնկալում է, որ Հայաստանում իր հանդիպումների ընթացքում վերը նշված հարցերը ևս օրակարգային կլինեն:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]