Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի շախմատի անհատական առաջնության մինչև 18 տարեկան մասնակիցների մեջ ցույց է տվել լավագույն արդյունքը

Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի շախմատի անհատական առաջնության մինչև 18 
տարեկան մասնակիցների մեջ ցույց է տվել լավագույն արդյունքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում ավարտված Եվրոպայի շախմատի առաջնությունում, բացի հիմնական մրցանակներից, սահմանված են եղել մի շարք հատուկ մրցանակներ՝ լավագույն արդյունքներ ցուցադրած վետերան, կին և մինչև 18 տարեկան պատանիների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև 18 տարեկանների մեջ լավագույն արդյունքը ցույց են տվել 7.5-ական միավոր վաստակած Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Մարտիրոսյանի արդյունքը ճանաչվել է լավագույնը, իսկ Հակոբյանինը՝ երկրորդը: 7 միավոր վաստակած Կիրիլ Շևչենկոն եզրափակել է 18 տարեկանների լավագույն եռյակը: Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել Էլիզաբեթ Պաետցը, իսկ վետերանների մեջ՝ Զուրաբ Ստուրուան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]