Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Microsoft-ը ներկայացրել Է աշխարհում ամենահզոր խաղային կոնսոլը

Microsoft-ը ներկայացրել Է աշխարհում ամենահզոր խաղային կոնսոլը
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: E3 ցուցահանդեսի շրջանակներում Microsoft ընկերությունն անցկացրել Է մամուլի ասուլիս, որտեղ ներկայացրել Է Xbox One X նոր կոնսոլը: Ավելի վաղ այն հայտնի Էր Project Scorpio կոդային անվամբ եւ դարձել Է ամենահզոր կցուրդը շուկայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կոնսոլը կարող Է խաղերը գործարկել 4K լուծաչափով եւ 60 fps կադր հաճախությամբ՝ գրաֆիկական քարտի՝ վեց տերաֆլոպս հզորության շնորհիվ: Համեմատության համար նշենք, որ PS4 Pro-ի արտադրողականությունը կազմում Է 4,2 տերաֆլոպս: Բացի դրանից, Xbox One X-ը Microsoft-ի ամենակոմպակտ կցուրդն Է: Այն համատեղելի կլինի Xbox One S-ի համար մատչելի բոլոր աքսեսուարների հետ:

Xbox One S-ը վաճառքի կհանվի 2017 թվականի նոյեմբերի 7-ին 500 դոլար գնով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]