Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թեհրանի ահաբեկչությունների գործով ութ մարդ է ձերբակալվել

Թեհրանի ահաբեկչությունների գործով ութ մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իրավապահ մարմինները Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով ձերբակալել են ութ մարդու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է արդարադատության նախարարության ներկայացուցիչը:

Ձերբակալվածները կասկածվում են Իրանի մայրաքաղաքում հարձակումներ իրականացրած ահաբեկիչներին աջակցելու մեջ:

Իրանի ոստիկանության ներկայացուցիչը, հաստատելով կասկածյալների ձերբակալության փաստը, նշել է, որ Իրանի քաղաքացիներն ակտիվորեն համագործակցում են իրավապահ մարմինների հետ ահաբեկիչների հայտնաբերման գործում:

Ավելի վաղ հաղորդվում էր Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության գործով Իրանում 41 մարդու ձերբակալման մասին:

Հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 17, վիրավորվել՝ 43 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]