Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի անկախությունը ճանաչելու կոչ անող ռուս գրողը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում

Արցախի անկախությունը ճանաչելու կոչ անող ռուս գրողը հայտնվել է Ադրբեջանի «սև 
ցուցակ»-ում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերի իր էջերը Արցախի Հանրապետության մասին գրառումներով հեղեղած հայտնի ռուս գրող Էդուարդ Լիմոնովը հայտնվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Արցախի Հանրապետություն այցելելուց հետո Լիմոնովը ռուսական լրատվամիջոցների «Կարծիքներ» բաժնում թողել է գրառումներ այցից ստացած տպավորությունների մասին:

Свободная Пресса-ում հրապարակված հոդվածում նա կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղը: «Նրանք ընդամենը 160 հազար բնակչություն ունեն, սակայն ինչ որակի: Լեռնային հայերը ամենամարտական ոգին ունեն: Դարձնենք նրանց մեր գործընկերն ու ընկերը: Չէ որ այնտեղ նրանցից բացի մենք ոչ ոքի չունենք»,- նշել է հեղինակը:

Իր բլոգային մեկ այլ գրառման մեջ Լիմոնովը նշել էր. «Լեռնային Ղարաբաղի անկախ Հանրապետությունում էի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]