Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻՆ-ում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառվածության խնդիրները

ՀՀ ԱԻՆ-ում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական 
ներառվածության խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց, որպես առավել խոցելի խմբի, պաշտպանվածության, նրանց սոցիալական իրավունքների և սոցիալական ներառվածության հիմնախնդիրները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հյուրերը ներկայացրել են Եվրամիության ֆինանսավորմամբ «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» գործընկեր կազմակերպության հետ համատեղ իրականացվող գրանտային ծրագիրը, որը միտված է լինելու Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքի և սոցիալական ներառվածության ուսումնասիրությանն ու դրա արդյունքում հետագա կատարելագործմանն ու հնարավորինս համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է աղետների ռիսկի նվազեցման կառավարության ծրագրում նախարարության կողմից առաջարկվող միջոցառումները, որոնք միտված կլինեն խոցելի խավի, այդ թվում և հաշմանդամություն ունեցող անձանց, կարիքների ուսումնասիրությանը, խոցելիության նվազեցմանը և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել համատեղ իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառվածության և հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական իրավունքների մասին հանրային իրազեկման գործընթացները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]