Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսի մեկնարկին ՀՀ Նախագահին դիմավորեց Նուրսուլթան Նազարբաևը

«Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսի մեկնարկին ՀՀ Նախագահին դիմավորեց Նուրսուլթան Նազարբաևը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ցուցասրահ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նախագահ Սարգսյանին դիմավորել է Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Ցուցահանդեսին Հայաստանը հանդես է գալիս առանձին տաղավարով: Ցուցահանդեսի հավաքական տաղավարը կոչվում է «Մետաքսի ճանապարհ»:

Հայկական տաղավարը գտնվում է հսկա ցուցահանդեսային համալիրի 411-րդ հատվածում՝ «Մետաքսի ճանապարհ» խորագրի ներքո: Աստանայի ցուցահանդեսն առաջինն է, որ անցկացվում է ԱՊՀ մասնակից-պետություններից մեկում: Ցուցահանդեսը կտևի 3 ամիս` հունիսի 10-ից սեպտեմբերի 10-ը: Իրենց մասնակցությունն են հաստատել 115 պետություն և 18 միջազգային կազմակերպություն:

ЕXPO-2017 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի նախաձեռնողն է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղազախստանի իշխանության կողմից հռչակվել է որպես երկրի «առանցքային նախագծերից մեկը»: 2011թ. Ղազախստանը պաշտոնապես դիմել է ցուցահանդեսի անցկացման հայտով, իսկ 2012թ. ցուցահանդեսի համար ներկայացվել է էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և «կանաչ» տեխնոլոգիաներին նվիրված «Ապագայի էներգիա» խորագիրը (թեման):

Ցուցահանդեսի համալիրի շինարարությունը մեկնարկել է 2014թ. ապրիլին: Ցուցահանդեսը զբաղեցնում է 174 հա տարածք: Չորս համահավասար բլոկներում (C 1, C 2, C 3, C 4) տեղադրված ազգային տաղավարները դասավորված են կիսաշրջանաձև՝ Նուր-Ալեմ կոչվող կենտրոնական գնդաձև կառույցից միևնույն հեռավորության վրա: Կառուցվել են նաև մի քանի հազար բնակարան, խոշոր շինություններ' թեմատիկ, կորպորատիվ տաղավարների, առևտրի, ժամանցի, սպասարկման օբյեկտների համար:

Ընդ որում, արդեն հայտնի է, որ Ցուցահանդեսի փակումից հետո հիմնական շինությունները կտրամադրվեն Աստանայի միջազգային ֆինանսական նորաստեղծ կենտրոնին (որը կունենա հատուկ իրավական կարգավիճակ), ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծվող Կանաչ էներգետիկայի միջազգային կենտրոնին, IT - ստարտափերին, Job World կրթական կենտրոնին և այլն: Ցուցահանդեսի առթիվ բուն Աստանայում կառուցվել է մոտ երեք տասնյակ հյուրանոց, վերանորոգվել գործողները, գործարկվել երկաթուղային նոր կայարանը և Աստանայի միջազգային օդանավակայանի նոր մասնաշենքը: Ցուցահանդեսի այցելուների անվտանգության ապահովման համար տեղադրված է 2000-ից ավելի տեսադիտարկման խցիկ, ներգրավված է 9 հազար ոստիկան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]