1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հունվար-ապրիլին Հայաստանի ներմուծման և արտահանման կառուցվածքում առաջատարը Ռուսաստանն է

Հունվար-ապրիլին Հայաստանի ներմուծման և արտահանման կառուցվածքում 
առաջատարը Ռուսաստանն է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտահանման ընդհանուր կառուցվածքում 2017 թվականին հունվար-ապրիլին 21.6 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, սակայն 2014 թվականին նույն ժամանակահատվածուն այդ երկիր արտահանման տեսակարար կշիռն ընդհանուր ծավալում կազմում էր 19.6 տոկոս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալները, ընդհանուր արտահանման ճյուղի շուրջ 30 տոկոսը պատկանում է ԵՄ երկրներին: 2014 թվականին հունվար-ապրիլին այն կազմում էր 33.5 տոկոս:

Հայաստանից ընդհանուր արտահանման շուրջ 5.9 տոկոսն այս տարվա հունվար-ապրիլին բաժին է հասել Իրաքին, 5 տոկոսը` Չինաստանին, 2.9 տոկոսը` Իրանին, իսկ 47 տոկոսն՝ այլ երկրներին: 2014 թվականին ընդհանուր արտահանման ճյուղում Չինաստանի տեսակարար կշիռը կազմում էր 8.8 տոկոս, Իրանինը` 5.9 տոկոս, Իրաքինը` 5.5 տոկոս, իսկ այլ երկրներինը` 44 տոկոս:

Միևնույն ժամանակ Հայաստանի ներմուծման ճյուղում ամենամեծ տեսակարար կշիռն ունի ՌԴ-ն` 24.9 տոկոս, որը 2014-ի հունվար-ապրիլին կազմում էր 19.9 տոկոս: Այս տարվա չորս ամիսներին ներմուծման կառուցվածքի 21.4 տոկոսը պատկանել է ԵՄ երկրներին, 50.3 տոկոսը` այլ երկրներին, 5.2 տոկոսը` Չինաստանին, 4.4 տոկոսը` Իրաքին: 2014 թվականին հունվար-ապրիլին ներմուծման ճյուղում այս երկրների կեսակարար կշիռն ուներ հետևյալ պատկերը` ԵՄ երկրներ` 25.7 տոկոս, այլ երկրներ` 49.6 տոկոս, Իրան` 4.2 տոկոս, Չինաստան` 3.9 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]