Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշոտյանը ԵԺԿ Քաղաքական համաժողովին բարձրացրել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հարցը

 Աշոտյանը ԵԺԿ Քաղաքական համաժողովին բարձրացրել է Ադրբեջանի 
ապակառուցողական քաղաքականության հարցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ նոր համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ վստահեցնելով, որ երկիրը շարունակելու է իր բարեփոխումները քաղաքական և մարդու իրավունքների ոլորտներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրոպայի ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք ամբողջությամբ գիտակցում ենք, որ բարեփոխումները կնպաստեն Հայաստանի առաջընթացին դեպի լայնամասշտաբ ժողովրդավարություն և թույլ կտան առավելագույնս օգուտ քաղել դրական փոփոխություններից»,- նշել է Աշոտյանը:

Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից վետոյի օգտագործման հետևանքով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը՝ նշելով, որ թեպետ Հայաստանն ու ԵԱՀԿ-ն շարունակելու են հետագա կառուցողական համագործակցությունը, սակայն կատարվածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական ապացույցն է:

Աշոտյանը որպես Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների նոր ոտնահարման օրինակ է բերել Թբիլիսիից ադրբեջանցի լրագրողի առևանգումն ու տեղափոխումը Բաքու, որտեղ նա ձերբակալվել է և սպասում է քրեական պատժի:

«Ես կցանկանայի նաև շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն ու նշանակությունը՝ որպես հակամարտության կարգավորման և կայունության պահպանման միակ արդյունավետ գործիք: Այս համատեքստում ես կցանկանայի ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջին անգամ մայիսի 18-ին ԵԱՀԿ համանախագահները հանդես եկան թիրախավորված հայտարարությամբ՝ կապված մայիսի 15-17-ը շփման գծում իրադրության լարման հետ»,- նշել է Աշոտյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]