1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանում ներքին խնդիրները քողարկելու մարտավարությունն արդեն չի աշխատում. քաղաքագետ

Ադրբեջանում ներքին խնդիրները քողարկելու մարտավարությունն արդեն չի 
աշխատում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը օրեցօր գահավիժում է, խնդիրներն այնտեղ ավելանում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Վերջին երկու տարում Ադրբեջանում մեկը մյուսի հետեւից կանխատեսելի զարգացումներ են տեղի ունենում, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ներքին խնդիրները քողարկելու  մարտավարությունն արդեն չի աշխատում, ինչը պայմանավորված է դրանց քանակով: Արդեն նախկին մեթոդներով այն չի կարողանում լուծել խնդիրները: Կարծում եմ՝ վերջին շրջանի ռեպրեսիվ ապարատի ուժեղացումը, ձերբակալությունները ցույց են տալիս, որ այդպիսի մեթոդներով փորձում են վերահսկել գործընթացները՝մինչեւ տեսնեն, թե որն է դրանց լուծումը. ի դեպ, երեկ էլ են եղել ձերբակալություններ եւ ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների»,-ընդգծեց քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը պատերազմ սկսելու, առավել եւս հաջողության հասնելու որեւէ ներուժ չունի:

«Հատկապես հունվարյան դիվերսիայի ձախողումից հետո Ալիեւը հասկացավ, որ իր հատուկ ուժերը պատրաստ չեն այդ սցենարին: Նա վստահություն չունի, որ կարող են հաջողության հասնել, բայց լոկալ բախումներ, ցուցադրական միջադեպեր, որոնք ավելի ակնառու կդարձնեն լարվածության աստիճանը, կլինեն, դա նաեւ կուղեկցվի քաղաքական տարբեր մակարդակներում համապատասխան տեղեկատվության տրամադրմամբ: Այս ճգնաժամային խմբի վերջին զեկույցը դրա վառ ապացուցն է: Չի ստացվում պատերազմի միջոցով լարվածության մակարդակը բարձրացնել, փորձում են նման հետազոտական կենտրոնների գնահատականները դարձնել քաղաքական գործոն»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]