Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Սերգեյ Սարինյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Սերգեյ Սարինյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ին ցավակցական հեռագիր է հղել Սարինյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, անվանի գրականագետ Սերգեյ Սարինյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված մտավորականի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Վաստակաշատ գիտնականն իր ողջ գործունեությունը նվիրեց հայ դասական և ժամանակակից գրականության, գրականագիտության մեթոդաբանության և տեսության ուսումնասիրությանը: Նա մեծ ավանդ ներդրեց նաև հայ գրականության գիտական հրատարակման և հանրահռչակման հայրենանվեր գործում: 

Նշանակալի է Սերգեյ Սարինյանի վաստակը մանկավարժության՝ բանասերների նոր սերնդի կրթման և դաստիարակման ասպարեզում: Նա արժանիորեն վաստակեց իր գործընկերների և ուսանողների հարգանքն ու համակրանքը»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]