Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը հորդորեց ավագանու անդամներին պաշտպանել բնակիչների կողմից իրենց տրված քվեն

Տարոն Մարգարյանը հորդորեց ավագանու անդամներին պաշտպանել բնակիչների 
կողմից իրենց տրված քվեն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները պետք է հարգեին բնակիչների կողմից իրենց տրված քվեն եւ ներկա լինեին Երեւանի ավագանու առաջին նիստին: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով առաջին նիստին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների բացակայությանը՝ այս մասին ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ավելի արդյունավետ կլինի, որ ավագանու անդամները մասնակցեն նիստերին եւ պաշտպան կանգնեն այն քվեին, որը ստացել են եւ ներկայացնեն Երեւանի առաջիկա 5 տարիների կառավարման իրենց ծրագրերն ու մոտեցումները: Եթե Երեւանի ավագանու ընդդիմադիր ուժերը կունենան լավ առաջարկներ, մենք հանուն մեր քաղաքի պատրաստ ենք քննարկել դրանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետի գնահատմամբ՝ Երեւանի ավագանու առաջին նիստը բավական հանգիստ անցավ:

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները Զարուհի Փոստանջյանի ղեկավարությամբ բոյկոտել էին Երեւանի ավագանու երրորդ գումարման նիստն ու բողոքի ալիք էին բարձրացրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]