1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 09.06.2017

Սպասվող լրահոս. 09.06.2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր` հունիսի 9-ին, կանցկացվի «Լեհաստանի հայ համայնք. անցյալ և ներկա» խորագրով գիտաժողով: Զեկույցներով հանդես կգան գիտնականներ Մատենադարանից, ԳԱԱ Գրականության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից  և այլ գիտական կառույցներից: Ներկա կլինի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Եվս մեկ միջոցառում` ՀՀ սփյուռքի նախարարությունում:    Այսօր նախարարության հյուրն է հասարակական գործիչ, բարերար Հրաչյա Պողոսյանը: Նրա հետ կազմակերպված հանդիպմանը կմասնակցեն գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, մարշալ Համազասպ Բաբաջանյանի դուստր Լարիսա Բաբաջանյանը և այլք: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կցուցադրվի տեսաֆիլմ: Կներկայացվի Հրաչյա Պողոսյանի անցած ուղին:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ՖՆ պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական  գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը: Նա կներկայացնի «Գնումների մասին» ՀՀ նոր օրենսդրությամբ նախատեսված գնման ընթացակարգերին մասնակցելու պայմաններում կատարված փոփոխությունները: 

Երևանում կկայանա «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն. Հայաստանի և Արգենտինայի փորձը» թեմայով համաժողով: Ներկա կլինի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հանրությանը կներկայացնի Հայաստանում նախադպրոցական կրթության մատչելիության հետազոտության արդյունքները։ Ներկա կլինի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կներկայացվեն Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման համար իրականացված դրամահավաքի արդյունքները: Լրագրողների հետ հանդիպմանը «Yell Extreme Park» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը կներկայացնի մանրամասներ ամենաերկար զիփլայնի կառուցման առաջիկա աշխատանքային ժամանակացույցի, ինչպես նաև Արցախում նախագծի գործունեության ու առաջիկա միջոցառումների մասին:

Նախատեսվում է լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական ռեգիստրի ներդրում: Այն ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն»-ում գործող Էլեկտրոնային առողջապահական համակարգի (e-health) հետ միասին հնարավորություն կտան նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով վերահսկել հիվանդների բուժման ընթացքը, կառավարել հիվանդների հոսքը, իրականացնել հետագա հսկողությունը և  գնահատել անցկացված բուժման արդյունավետությունը: Ռեգիստրը կներկայացվի «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն»-ում:

Հայկական բժշկական ասոցիացիան և Սրտաբանների հայկական ասոցիացիան հունիսի 1-30-ը Հայաստանում իրականացնում են զարկերակային գերճնշման ակտիվ հայտնաբերմանը միտված սկրինինգային ծրագիր:  Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը կներկայացնի ծրագրի մանրամասները:

Արամ Խաչատրյան համերգասրահում   տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր Էդուարդ Թադևոսյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Կմասնակցեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Էդուարդ Թադևոսյանի աշակերտները: Կլինեն տեսաուղերձներ անվանի երաժիշտների, շնորհավորանքներ Հայաստանի պետական այրերի կողմից և մի շարք անակնկալներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]