Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանում կայացավ հայտնի ռեփեր Թիմաթիի խոստացված համերգը

Երևանում կայացավ  հայտնի ռեփեր Թիմաթիի խոստացված համերգը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեփեր Թիմաթին հունիսի 8-ին Հանրապետության հրապարակում հանդես եկավ  անվճար համերգային ծրագրով, որին երկրպագուները շատ էին սպասել:

«Բարև Երևան: Շատ եմ  սպասել այս համերգին, ուրախ եմ, որ այստեղ եք: Երեկոն թեժ  է լինելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսպես երաժշտասերներին ողջունեց ռեփերը: Նա հավելեց, որ իրեն ոգևորում է այն փաստը, որ չնայած Մարզահամերգային համալիրում չկայացած համերգին՝ երկրպագուներն իր կողքին են:

Հրապարակը լի էր երկրպագուների հոծ բազմությամբ, որոնք ռեփերի հետ հավասար կատարում էին նրա երգերի մեղեդային հատվածները:

Նրանցից շատերը նշեցին, որ անհամբերությամբ են սպասել իրենց սիրած երգչի ելույթին ու շատ ուրախ են, որ հնարավորություն ունեն բաց երկնքի տակ վայելել ռեփերի ստեղծագործությունները:

Թիմաթիի,  Black Star խմբի, L’ONE-ի և MOT-ի համատեղ համերգը նախատեսված էր մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տեխնիկական խնդիրների պատճառով Թիմաթին համերգին ելույթ չունեցավ` հիասթափեցնելով իր երկրպագուներին: Այնուհետև նա համացանցում տեսանյութ հրապարակեց` խոստանալով նոր համերգով ներկայանալ հայաստանցի երաժշտասերների առաջ և պահեց իր խոստումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]