Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը պատասխանել է դեսպանին հանդիպելու Մուխտարլըի պահանջին

Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը պատասխանել է դեսպանին հանդիպելու Մուխտարլըի պահանջին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը պատասխանել է օրեր առաջ Թբիլիսիում առևանգված և անօրինական ճանապարհով Բաքվին հանձնված լրագրող Աֆղան Մուխտարլըի՝ Վրաստանի դեսպանին հանդիպելու պահանջին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Բաստաինֆո»-ն:

Վրաստանի դեսպանատան աշխատակիցը հայտնել է, որ իրենք հանգամանորեն տեղյակ են Մուխտարլըի հետ կատարվածից, և գիտեն ,որ լրագրողը ցանկանում է հանդիպել դեսպանին:

«Դեսպանը ներկայումս գտնվում է Վրաստանում և Ադրբեջանում կլինի հաջորդ շաբաթ: Մուխտարլըի հետ հանդիպման հանգամանքները կճշտվեն նրա վերադարձից հետո»,- ասել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան աշխատակիցը:

Դեսպանատան աշխատակիցը հավելել է, որ Ադրբեջանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը մանրամասնորեն հետևելու է Մուխտարլըի գործի հանգամանքներին:

Լրագրողի փաստաբան Սադըգովը հունիսի 8-ին հայտնել է, որ իր պաշտպանյալը ցանկություն է հայտնել հանդիպել Ադրբեջանում Վրաստանի դեսպանի հետ:

«Մենք իրավաբանորեն պահանջել ենք, որ Ադրբեջանում Վրաստանի դեսպանը հանդիպի Մուխտարլըին, պարզաբանումներ տա նրա՝ Վրաստանում առևանգման հետ կապված և պատասխանի պաշտպանյալիս հարցերին»,- ասել էր Սադըգովը: 

Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: 

Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ:

Մաուխտարլըն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և գտնում է, որ իրեն ձերբակալել են ընդդիմադիր լրագրողական գործունեության պատճառով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]