1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թրամփը Ռուսաստանի հետ կապված հետաքննությունը շարունակելու հույս է հայտնել. Կոմի

Թրամփը Ռուսաստանի հետ կապված հետաքննությունը շարունակելու հույս է հայտնել. 
Կոմի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ կապված հետաքննությունը շարունակելու հույս է հայտնել և ընդգծել, որ «կապված չէ» Մոսկվայի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ին, սենատորներից մեկը Կոմիին հարցրել է, թե ի՞նչ է ասել իրեն Թրամփը ՌԴ-ի հետ կապված հետաքննության մասին:

«Ես վերաձևակերպում եմ, բայց նախագահն ասել է. «ամեն ինչ լավ է, շարունակիր ՌԴ-ի հետ կապված հետաքննությունը, ես հույս ունեմ, որ ամեն ինչ հայտնի կդառնա, ես կապված չեմ Ռուսաստանի հետ, լավ կլիներ, որպեսզի մարդիկ իմանան, որ դա ճիշտ չէ»: Ճշմարի՞տ է»,- ՀԴԲ նախկին ղեկավարին հարցրել է սենատորներից մեկը:

Կոմիտեն պատասխանել է. «Այո»:

Կոմին հաստատել է, որ Թրամփը ցանկանում է իմանալ, եթե իր շրջապատից որևէ մեկը «ինչ որ բան ճիշտ չի արել»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]