1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ պետական պարտքն ավելացել է 56,3 մլն դոլարով

ՀՀ պետական պարտքն ավելացել է 56,3 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական պարտքը մայիսի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 95 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական տվյալները, ապրիլին պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 38,7 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես պարզ է դառնում տվյալներից, պետական պարտքի ցուցանիշն ավելացել է 56,3 մլն դոլարով:

ՀՀ պետական պարտքում ՀՀ կառավարության պարտքը կազմում է 5 մլրդ 544,1 մլն դոլար, որը ապրիլի համեմատ ավելացել է 28,5 մլն ԱՄՆ դոլարով: ՀՀ կենտրոնական բանկի պարտքը կազմել է 550,9 մլն դոլար, որն ավելացել է 27,8 մլն դոլարով:

Արտաքին պարտքը մայիսին կազմել է 4 մլրդ 373,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ապրիլին` 4 մլրդ 330,6 մլն ԱՄՆ դոլար: Այն մայիսին ավելացել է 42,9 մլն ԱՄՆ դոլարով:

Ներքին պարտքը մայիսին կազմել է 1 մլրդ 170,6 մլն դոլար: Ապրիլին այն կազմում էր 1 մլրդ 185 մլն դոլար: Մայիսին ներքին պարտքը ապրիլի համեմատ նվազել է 14,4 մլն դոլարով: Ներքին պարտքում ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը մայիսին կազմել են 1 մլրդ 40,3 մլն դոլար, որը ապրիլի համեմատ նվազել է 14,4 մլն դոլարով: Իսկ ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը մայիսին կազմել են 121,3 մլն դոլար, որը ապրիլի նկատմամբ անփոփոխ է մնացել:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]