Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում  հանդիպել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության  և գյուղատնտեսական տեխնիկայի կայանի (ԳՏԿ) հիմնադրման ծրագրերին  վերաբերող հարցեր:

«Բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի հնարավորություններին մեր գյուղացիները  քաջածանոթ  են, բացի այդ  այն նաև մատչելի է »,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմել  մասնագետների խումբ, որոնք կայցելեն Հայաստան՝ տեղում  կուսումնասիրեն շուկան, կծանոթանան Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին :

Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկը նշել  է, որ բելառուսական կողմը կարող է  տարածաշրջանին համապատասխան կոմբայններ արտադրել, ինչպես նաև պատրաստ են Հայաստանում գյուղտեխնիկայի հավաքման կենտրոն բացել, որը հնարավորություն կտա  ավելացնել գյուղտեխնիկայի իրացման ծավալները՝ համապատասխան պայմանների դեպքում դրանք Հայաստանի հարևան  երկրներին ևս մատակարարելու համար:

Կողմերը քննարկել են ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]