ՌԴ նախարարների կաբինետը քննարկելու է տիեզերքի վերաբերյալ Հայաստանի հետ կնքված համաձայնագրի վավերացումը
17:22, 8 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հունիսի 8-ին կքննարկի տիեզերքի հետազոտման ու խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման հարցերով Հայաստանի հետ ավելի վաղ կնքված համաձայնագրի վավերացումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իզվեստիա»-ն տեղեկացնում է, որ համաձայնագիրն ավելի վաղ` 2016 թվականին, ստորագրվել էր Երևանում: Փաստաթղթում ձևակերպված են տիեզերքի ոլորտում՝ մասնավորապես ինտելեկտուալ սեփականության իրավունքների պաշտպանության, տարբեր տեսակի տեղեկությունների փոխանակման և դրանց պաշտպանության հարցերով Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության զարգացման հիմնական սկզբունքները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում