Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Սովալդի» դեղով հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման ծրագիրն ընթանում է 

«Սովալդի» դեղով հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման ծրագիրն ընթանում է 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված ժամանակակից «Սովալդի» դեղով հեպատիտ Ց-ով հազար հիվանդի  բուժման ծրագիրը ընթացքի մեջ է։ Նախարարության կողմից մշակված չափորոշիչներին համաձայն հստակեցվել է բուժման ենթակա հիվանդների  ցանկը։ Ըստ դրա մասնագետները հիվանդներին հեռախոսազանգերով հրավիրում են դեղը տրամադրելու և բուժումն իրականացնելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նշենք, որ  հեպատիտ Ց-ն  խիստ վտանգավոր վարակիչ հիվանդություն է` թե՛ հիվանդի առողջության և կյանքի, թե՛ հանրության համար։

Հեպատիտ Ց-ի արդյունավետ բուժումը հնարավոր է դարձել վերջին տարիներին հայտնաբերված սովալդի դեղի օգտագործմամբ։ Հայաստան է ներմուծվել դրա օրիգինալը։  Առանձին երկրներում այդ դեղով մեկ հիվանդի բուժման արժեքը հասնում է մինչև 80-100 հազար ԱՄՆ դոլարի։

Այս ծրագրով բուժման շրջանակում սովալդի դեղը տրամադրվում է անվճար, սակայն անհրաժեշտ հետազոտությունների համար հիվանդը վճարում է։ Բացի այդ, բուժման երկրորդ  դեղը նույնպես ձեռք է բերում հիվանդը, սակայն շուկայականից զգալի ցածր գնով։ Նման համաձայնություն նախարարությունը ձեռք է բերել ներկրողի հետ բանակցությունների արդյունքում։

Անհրաժեշտ է նշել, որ ընդհանուր ցանկում առկա հիվանդների թիվը կրկնակի ավելին է, քան այս պահին բուժման հնարավորություն ունեցողներինը։ Ուստի հորդորում ենք հրավեր ստացած հիվանդներին  ժամանակին ներկայանալ Նորք  ինֆեկցիոն հիվանդանոց։ Չներկայանալու դեպքում տվյալ հիվանդի տեղը կզբաղեցնի մեկ ուրիշը։ Ծրագիրը կավարտվի հազարերորդ հիվանդի բուժումը նշանակելու պահին։

Միաժամանակ առողջապահության նախարարությունը հույս է հայտնում, որ հետագայում ծրագիրը կարող է դառնալ շարունակական։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]