Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ղարաբաղյան հարցում Իրանի և Թուրքիայի շահերը տարբերվում են. իրանագետ

Ղարաբաղյան հարցում Իրանի և Թուրքիայի շահերը տարբերվում են. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկա փուլում Իրանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը չի ազդի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վրա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում իրանագետ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ Կատարի հարցում Իրանի ու Թուրքիայի համագործակցությունը և ղարաբաղյան խնդիրը տարբեր հարթություններում պետք է դիտարկել:

«Դրանք իրականում տարբեր հարցեր են և պետք չէ Իրանի Թուրքիայի հարաբերությունների` այս փուլում լավացումը կապել ղարաբաղյան խնդրի հետ: Ղարաբաղի խնդրի հետ կապված, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, Իրանի շահերը տարբերվում են Թուրքիայի շահերից: Այստեղ Իրանը չի պատրաստվում զիջումներ անել այլ հարթություններում դիվիդենտներ ստանալու համար: Հյուսիսային հատվածը Իրանի համար ևս շատ կարևոր է»,-ասաց Գոհար Իսկանդարյանը:

Իրանագետը նկատեց, որ երկու երկրներն այս պահին համագործակցում են Կատարի հարցում, բայց, օրինակ, սիրիական խնդրում տեսակետները բավական տարբեր են:

«Չի կարելի կարծել, որ եթե Թուրքիան ու Իրանը համագործակցում են, ուրեմն դառնում են եղբայրներ: Ոչ, ավելի քանի 500 տարի է նրանցից յուրաքանչյուրը տարածաշրջանում փորձում է դառնալ առաջատար, բայց կան խնդիրներ, որոնց պարագայում երկու երկրները մշտապես համագործակցում են: Լավագույն օրինակը քրդական խնդիրն է»,-ասաց նա:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անակնկալ այց է կատարել Թուրքիա: Այցի շրջանակում նա հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, ինչպես նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, Կատարի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]