Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ազատ և հունահռոմեական ոճի հավաքական թիմերի կազմերը հայտնի են  

Ազատ և հունահռոմեական ոճի հավաքական թիմերի կազմերը հայտնի են

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի միջազգային մրցաշարին պատրաստվող հունահռոմեական ոճի և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսիի միջազգային մրցաշարը կկայանա հունիսի 9-12-ը: Հունահռոմեական ոճում Հայաստանը կներկայացնեն Գեւորգ Ղարիբյանը, Վազգեն Խաչատրյանը, Տարոն Դումոյանը (երեքն էլ` 59 կգ), Կարեն Ասլանյանը , Գոռ Սիրեկանյանը, Ասլան Պողոսյանը (երեքն էլ` 66 կգ), Տիգրան Թորոսյանը, Հայկ Արշակյանը ( երկուսն էլ` 71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Էդուարդ Սարգսյանը, Ռաֆիկ Մանուկյանը, Ռուբեն Ղարիբյանը (հինգն էլ` 80 կգ), Արթուր Շահինյանը, Արգիշտի Աբգարյանը (երկուսն էլ` 85 կգ), Արթուր Ալեքսանյանը, Վաղարշակ Մինասյանը, Կարեն Աբգարյանը (երեքն էլ` 98 կգ), Վաչիկ Եղիազարյանը եւ Էդգար Խաչատրյանը (երկուսն էլ` 130 կգ):

Իսկ ազատ ոճում կմրցեն` Գարիկ Բարսեղյանը, Միհրան Ջաբուրյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Մխիթար Գրիգորյանը (չորսն էլ` 57 կգ), Վաղինակ Մաթեւոսյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը, Վալոդյա Ֆրանգուլյանը, Հակոբ Ավետիսյանը, Արթուր Բաղդասարյանը (չորսն էլ` 65 կգ), Վալտեր Մարգարյանը, Խաչատուր Պապիկյանը (երկուսն էլ` 70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կոջոյանը (երկուսն էլ` 74 կգ), Վահե Թամրազյանը, Մարզպետ Գալստյանը (երկուսն էլ` 86 կգ), Գեւորգի Կետոեւը, Շամիր Աթյանը (երկուսն էլ` 97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]