Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստան» հիմնադրամը Դիտավան համայնքում մեկնարկում է մարզահամալիրի կառուցումը

«Հայաստան» հիմնադրամը Դիտավան համայնքում մեկնարկում է մարզահամալիրի 
կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Դիտավան համայնքում հիմնարկեքի արարողությամբ ազդարարեց մարզահամալիրի կառուցման մեկնարկը: Արարողությանը ներկա էր ծրագրի հովանավոր արգենտինահայ բարերար Նատիա Էքսերճիէանը դստեր հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից:

Ժամանակակից կառույցում (504քմ մակերեսով) կանցկացվեն մարզական միջոցառումներ եւ պարապմունքներ, նախադպրոցական տարիքի երեխաների համար էլ կգործեն ուսումնական խմբակներ: Արտակարգ իրավիճակների դեպքում շենքի նկուղային հարկը սահմանամերձ գյուղի բնակչների համար կծառայի որպես ռմբապաստարան: 

«Մեր աչքի առջեւ շենացող այս գյուղն իր ենթակառուցվածքային հագեցվածությամբ լավագույններից է ոչ միայն մարզում, այլ հանրապետությունում եւ այս գործում անգնահատելի է Էքսերճիէանների ներդրումը: Ուրախ ենք, որ տիկին Նատիան շարունակում է ամուսնու՝ լուսահոգի Արմէն Էքսերճիէանի բարի գործը՝ Դիտավանը դարձնելով օրինակելի ու կայուն զարգացող համայնք»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Էքսերճիէան ընտանիքի շուրջ 1.5 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներով 2007թ.-ից Հիմնադրամի կողմից իրականացված իրարահաջորդ ծրագրերի շնորհիվ՝ 412 բնակիչ ունեցող սահմանամերձ այս գյուղն այսօր ունի գազ, խմելու ջուր, նորակառույց դպրոց եւ համայնքային կենտրոն: Բարերար ընտանիքը նաեւ աջակցում է համայնքի նորաստեղծ եւ նորածին ունեցող ընտանիքներին, մասնակցում գյուղատնտեսական զարգացման ձեռնարկներին: 

Որպես երախտագիտություն՝ Դիտավանի դպրոցը, կենտրոնական փողոցն ու հրապարակն անվանակոչվել են ի պատիվ Էքսերճիէանների, ովքեր նաեւ Դիտավանի պատվավոր քաղաքացիներ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]