Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Միհրան Հարությունյանը ոչ մի առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի հետ

Միհրան Հարությունյանը ոչ մի առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած 
ծեծկռտուքի և կրակոցի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ոչ մի առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի հետ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը և ֆեդերացիայի փոխնախագահ, հունահռոմեական ոճի պատասխանատու Արսեն Բադալյանը:

«Նշված դեպքերի հետ Միհրան Հարությունյանը որևէ առնչություն չունի: Իրականությունը հետևյալն է. Միհրանի մեքենան տեխսպասարկման համար կայանած է եղել այդ տեխսպասարկման կետում, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուքը: Իսկ այդ տեխսպասարկման կետը Միհրանի ընկերոջինն է, և նրա մեքենան հենց այդտեղ է անցել տեխսպասարկումը: Նա տեղում չի եղել. ոստիկաններն, ովքեր եկել են հետքերով պարզել են նաև, որ այդտեղ կայանված է նրա մեքենան: Միայն այսքանն է Միհրան Հարությունյանի առնչությունը այդ դեպքերին: Նա տանն է, շարունակում է բուժել վնասված ձեռքը և մոտ ապագայում կմիանա հավաքականին»,-ասաց Գիլոյանը:

ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ Մոսկվայում Միհրան Հարությունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել է կրակոց տրավմատիկ զենքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]