Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավստրիայի խորհրդարանականներն ու դիվանագիտական կորպուսի ղեկավարներն այցելել են Վիեննայի Մխիթարյան միաբանություն

Ավստրիայի խորհրդարանականներն ու դիվանագիտական կորպուսի ղեկավարներն 
այցելել են Վիեննայի Մխիթարյան միաբանություն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՀՀ դեսպանությունը ավստրիական «Society» ամսագրի հետ համատեղ հունիսի 6-ին կազմակերպել էր Ավստրիայի խորհրդարանի անդամների և Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների այցելությունը Մխիթարյան միաբանության վանք։ Այցն ուներ ճանաչողական բնույթ և միտված էր ավստրիացի քաղաքական և պետական գործիչներին, ինչպես նաև օտարերկրյա դիվանագետներին ծանոթացնել Եվրոպայում հայկական մշակութային ժառանգությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շրջայցին մասնակցեցին Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան խորհդրարանական խմբի անդամներ, Ավստրիայում հավատարմագրված դեսպաններ, ԵԱՀԿ-ում և Վիեննայի այլ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչներ, ինչպես նաև Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցներ։ 

Այցի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը, ով անդրադարձավ հայ մշակույթի անբաժան մասը կազմող Մխիթարյան միաբանության պատմությանը, Ավստրիայի կառավարության ու Հաբսբուրգների կայսերական տոհմի հետ հայ վանականների ունեցած համագործակցությանը, հայ գրատպությանն ու մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող մի շարք դրվագների։ 

Այնուհետև միաբանության վանական հայր Վահան Հովակիմյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը շրջայց կատարեցին միաբանության տարածքով, ծանոթացան թանգարանին, հայ վանականների կողմից դարերով հավաքած ու պահպանված հարուստ հավաքածուներին, ինչպես նաև աշխարհահռչակ տպարանին ու գրադարանին։ 

Այցի ավարտին ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը միաբանություն այցելած պատգամավորներին և դիվանագետներին հնարավորություն ընձեռնվեց համտեսելու 400-ամյա բաղադրատոմսով պատրաստվող Մխիթարին լիքյորը։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]