1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը՝ կատարյալ զբոսաշրջային ուղղություն. Gulf Times-ի անդրադարձը

Հայաստանը՝ կատարյալ զբոսաշրջային ուղղություն. Gulf Times-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարական Gulf Times-ը Հայաստանի մասին հոդված է հրապարակել՝ մեր երկիրն անվանելով «կատարյալ զբոսաշրջային ուղղություն»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցը գրել է հյուրընկալ բնակչության, կայուն եղանակի ու հանցավորության ցածր մակարդակի մասին:

Gulf Times-ը նշում է, որ տարբեր առաջատար ավիաընկերություններ ցածր գներով ավիափոխադրումներ են իրականացնում դեպի Հայաստան, ինչի շնորհիվ շատ զբոսաշրջիկներ նախընտրում են արձակուրդներն անցկացնել հենց այնտեղ:

Պարբերականը նշում է, որ արագ սննդի ցանցերում ու ռեստորաններում հնարավոր է սնվել 3 ԱՄՆ դոլարից սկսած: Թվարկելով հայաստանյան ռեստորաններում տարբեր երկրների խոհանոցների ճաշատեսակների առկայությունը՝ Gulf Times-ը ընդգծում է, որ այստեղ կարելի է տեսնել հատուկ «հալալ» կերակրատեսակների կերակրացանկ:

 Որպես կարևոր առավելություն է նշվում այն, որ զբոսաշրջության խթանման նպատակով Հայաստանում դյուրացվել են վիզայի հետ կապված գործընթացները:

«Հայաստանում կարելի է տեսնել անհամար հրաշալի վանքեր, որոնք շատ հաճախ տեղակայված են անասելի գեղեցկություն ունեցող բնության մեջ: Հայաստանի մայրաքաղաք Երևանը ողջ Եվրոպայում ամենաարագ զարգացող քաղաքներից է»,- գրում է Gulf Times-ը:

Որպես առանձին հիշատակման արժանի վայրեր են նշվում նաև «Շիկահողի պետական արգելոցը», Սևանա լիճը, «Դիլիջան ազգային պարկը», Նորավանքը, Ծաղկաձորը, Գեղարդի վանական համալիրն ու Գառնու հեթանոսական տաճարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]